ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին հայտարարել է, որ Չինաստանում անցկացված զորահանդեսը, որին մասնակցել են Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի առաջնորդները, «գեղեցիկ» էր, հաղորդում է NBC News-ը։
«Ես կարծում էի, որ դա գեղեցիկ արարողություն էր։ Կարծում էի՝ դա շատ, շատ տպավորիչ էր, բայց ես հասկանում էի, թե ինչու էին նրանք դա անում, և նրանք հույս ունեին, որ ես կհետևեմ, և ես հետևում էի»,- ասել է Թրամփը Լեհաստանի նախագահի հետ երկկողմ հանդիպումից առաջ, երբ հարցրել են, թե արդյոք նա կքննարկի Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հարցը, եթե այն ներգրավված լինի Միացյալ Նահանգների դեմ դավադրության մեջ, գրել է Թրամփը սոցիալական ցանցերում:
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նրանց բոլորի հետ։ Մենք կիմանանք, թե որքան լավն են նրանք առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում»,- հավելել է Թրամփը։



























