Այս պահին առնվազն յոթ երկիր պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը՝ պատերազմը դադարեցնելու համար, սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։

«Ավստրիան, Սուրբ Աթոռը, Շվեյցարիան, Թուրքիան և Պարսից ծոցի երեք պետություններ։ Սրանք լուրջ առաջարկներ են, և նախագահ Զելենսկին պատրաստ է նման հանդիպման ցանկացած պահի։ Սակայն Պուտինը շարունակում է բոլորին խաբել՝ առաջ քաշելով ակնհայտորեն անընդունելի առաջարկներ։ Միայն ճնշման ուժեղացումը կարող է ստիպել Ռուսաստանին վերջապես լուրջ վերաբերվել խաղաղության գործընթացին»,- նշել է նա։