«Մենք չափազանց կարևոր, ռազմավարական և կենսականորեն կարևոր որոշումներ ենք կայացրել Ռուսաստանի, Չինաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպումների ժամանակ», - ասել է Իրանի նախագահ Փեզեշքիանը՝ Չինաստան կատարած այցից երկիր վերադառնալուց հետո, հաղորդում է Pars Today-ը։
«Ես 4 ժամ անցկացրի Պուտինի հետ հանդիպմանը։ Մենք քննարկեցինք տնտեսական, գիտական, տարածաշրջանային և միջուկային հարցեր, ինչպես նաև վերականգնման մեխանիզմը»։
Երեք երկրների՝ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները համատեղ նամակ են ստորագրել «սնափբեք»-ի հարցով Իրանի նկատմամբ երեք եվրոպական երկրների գործողությունների անօրինականության մասին, որը նրանք մտադիր են ներկայացնել Անվտանգության խորհրդին», - նշել է Փեզեշքիանը։





























