Ավստրալիայի կառավարությունը լրացուցիչ նպատակային ֆինանսական պատժամիջոցներ և ճանապարհորդության արգելքներ է սահմանում 14 անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են «Ռուսաստանում քաղաքական արտահայտությունները ճնշելու և Ուկրաինա անօրինական ներխուժմանը նպաստելու» համար, ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նաև նշվում է՝

Ռուսաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ մարդու իրավունքների և հակապատերազմական քարոզչության դաժան ճնշումների պատճառով։

Մենք դատապարտում ենք Ռուսաստանի կողմից քաղաքացիական հասարակության և իրավապաշտպանների նկատմամբ ահաբեկումներն ու ճնշումները և կրկին կոչ ենք անում Ռուսաստանին կատարել մարդու իրավունքների ոլորտում ստանձնած իր միջազգային պարտավորությունները»։

Ինչպես գրում է «Սիրենա» Telegram ալիքը, պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է նաև «Պուտինի ընկեր, ադրբեջանցի գործարար Իլհամ Ռահիմովը»։