SHOT-ի տվյալներով՝ Ռուսաստանի հարկային մարմինները փակել են երկրից հեռացած բլոգեր «Բանդա Ֆուդս» Հուսեյն Հասանովի վերջին ընկերությունը։
Հասանովն այժմ արտասահմանում է և դատական կարգադրիչները ոչինչ չեն կարող նրանից բռնագանձել։ Պարտքը կազմում է մոտ 800 հազար ռուբլի։ Ավելի վաղ հարկային մարմինը նաև փակել էր «Բանդա» գրասենյակը, որի միջոցով բլոգերն իր դասընթացներն էր վաճառում։
Մայիսին Հասանովը հայտարարվել է միջազգային հետախուզման մեջ՝ 170 միլիոն ռուբլու չափով հարկերից խուսափելու և փողերի լվացման մեղադրանքով։ ՌԴ-ում նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Դրանից առաջ բլոգերն արագորեն Մոսկվա-Սիթիում գտնվող իր բնակարանը գրանցել էր անշարժ գույքի գործակալի անունով, որպեսզի այն չբռնագրավվի։





























