Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Չինավատն ընտանիքի հետ լքել է երկիրը: 2025 թվականի սեպտեմբերի 4-ի երեկոյան նա Սինգապուր է մեկնել մասնավոր Bombardier Global 7500 ինքնաթիռով՝ Դոնմուանգ օդանավակայանից թռչելով տեղական ժամանակով 19:17-ին, հաղորդում է Thai PBS-ը:

Նրա անձնական ավտոմեքենան և մի քանի այլ շքեղ ավտոմեքենաներ նկատվել են մասնավոր MJETS տերմինալում՝ մեկնումից կարճ ժամանակ առաջ: Թաքսինի անձնական փաստաբան Վիննատ Չատիմոնտրին հաստատել է, որ նախկին վարչապետը լիովին իրավասու է արտասահման մեկնելու, քանի որ դատարանը ավելի վաղ մերժել էր 112-րդ հոդվածի (կոռուպցիա - խմբ.) խախտման գործով մեղադրանքները:

Ըստ The Nation միջազգային աղբյուրի՝ այս ուղևորությունը օրինական է. դատարանը որևէ սահմանափակում չի դրել երկրից դուրս գալու համար:

Ընդսմին, նրա մեկնումը կարող է հետևանքներ ունենալ, եթե նա 2025 թվականի սեպտեմբերի 9-ին չներկայանա «14-րդ հարկի» գործով նիստին՝ կապված VIP հիվանդանոցում նրա մնալու հետ՝ բանտի փոխարեն:

Թաքսին Չինավատը հաստատել է, որ մտադիր է մասնակցել լսումներին, իսկ նրա ազգականներ Պատոնգհա Չինավատը և Պինտոնգտա Չինավատը Կունակովոնգը ևս հայտարարել են դատավարությանն իրենց մասնակցության մասին։