«Վճռականների կոալիցիայի» այսօրվա հանդիպման ժամանակ եվրոպացի առաջնորդները համաձայնության են եկել իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայում: Զինվորների մոտավոր թվի վերաբերյալ արդեն փոխըմբռնում կա, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսում, հաղորդում է РБК-Украина-ն:

«Մենք պայմանավորվել ենք, որ Ուկրաինայում (արտասահմանյան զորքերի - խմբ.) ներկայություն կլինի: Ես դեռ պատրաստ չեմ խոսել թվաքանակի մասին, չնայած, անկեղծ ասած, մենք արդեն կիսվում ենք միմյանց միջև, հասկանում ենք արդեն համաձայնության եկածների մոտավոր թվաքանակը»,- ասել է Զելենսկին:

Նախագահը հավելել է, որ օտարերկրյա զորքերի ներկայությունը տարբեր կերպ է ծրագրվում՝ երկնքում, ծովում և ցամաքում:

Ավելի վաղ տեղի է ունեցել եվրոպացի առաջնորդների գագաթնաժողով՝ Զելենսկու մասնակցությամբ: Քննարկվել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելը: Գագաթնաժողովից հետո մասնակիցները զրուցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: