Կոլումբիայի շրջանը դատական հայց է ներկայացրել՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ Վաշինգտոնում իրավապահ մարմինների գործունեությանը միջամտության շրջանակում Ազգային գվարդիայի տեղակայումը դադարեցնելու պահանջով, հաղորդում է Associated Press-ը։
Վաշինգտոնի գլխավոր դատախազ Բրայան Շվալբը հայտարարել է, որ զորքերի տեղակայումն, ըստ էության, «ոչ հոժարակամ ռազմական օկուպացիա» է։
Դաշնային հայցում դատախազը պնդում է, որ տեղակայումը, որը համընկնում է նախագահի օգոստոսի 11-ի գործադիր հրամանագրի հետ և այժմ ներառում է ավելի քան 1000 զինվորական, զինված ուժերի անօրինական օգտագործում է՝ ներքին կարգուկանոնի հաստատման համար։ Կալիֆոռնիայի դաշնային դատավորը վերջերս վճռել է, որ Թրամփի կողմից Ազգային գվարդիայի զորքերի Լոս Անջելես տեղակայումը՝ հունիսին ներգաղթային արշավների դեմ մի քանի օր տևած բողոքի ցույցերից ճնշելու համար անօրինական էր։
Հանրապետական վարչակազմը բողոքարկել է որոշումը, և Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է դաշնային միջամտություն պահանջել Չիկագոյում և Բալթիմորում՝ հակառակ դեմոկրատների կողմից ղեկավարվող քաղաքներում ուժեղ դիմադրությանը։
Սակայն որոշումը ուղղակիորեն չի վերաբերում Վաշինգտոնին, որտեղ նախագահն ավելի մեծ վերահսկողություն ունի անվտանգության նկատմամբ, քան նահանգներում։



























