15 տարի առաջ, երբ մենք սկսեցինք Ադրբեջանի հետ կառուցել փոխադարձ հարգանքի և օգուտի վրա հիմնված գործընկերություն, որոշ եվրոպացի առաջնորդներ ծաղրում էին մեզ և դասախոսություններ կարդում: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն այս մասին գրել է սոցիալական ցանցերում:
«Այսօր նույն առաջնորդները հերթ են կանգնում Բաքվում՝ Ալիևի հետ լուսանկարվելու համար: Այս համագործակցությունը Հունգարիային զգալի արդյունքներ է բերել էներգետիկայի, դեղագործության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում:
Այսօր Բուդապեշտում տեղի է ունեցել Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը», - նշել է նա:




























