Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հանդիպման օրակարգում կլինեն Ռուսաստանի Դաշնության վրա պատժամիջոցների ճնշման և «հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիայի հանցագործության համար նրան պատասխանատվության ենթարկելու» հարցերի քննարկումը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխյին, հաղորդում է NV-ն։
Նշվում է, որ կքննարկվեն նաև երկկողմ հարաբերությունների հարցեր, այդ թվում՝ այն հարցերը, որոնց վերաբերյալ սլովակյան կողմը մտահոգություն է հայտնել։
«Մենք բաց ենք երկխոսության համար», - ասել է Տիխյին։
Տիխյիի խոսքով՝ հանդիպմանը ներկա կլինի նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։





























