Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այս մասին իր էջում գրել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Քննարկվել են սեպտեմբերի 8-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգային հարցերը:

Խմբակցությունը ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում որոշում է կայացրել առաջադրել Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը, իսկ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում` Դավիթ Դանիելյանի թեկնածությունը:

Նշենք, որ ԱԺ առողաջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխտանքի և սոցիալական հարցերի նախարար։