Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Վենեսուելայում ռեժիմի փոփոխության մասին «չի խոսում», հաղորդում է CNN-ը։
«Սակայն մենք խոսում ենք այն մասին, որ [Վենեսուելայում] տեղի են ունեցել ընտրություններ, որոնք, մեղմ ասած, շատ տարօրինակ էին»,- ասել է նա։
Թրամփը վերստին խոսել է «միլիարդավոր դոլարների թմրանյութերի» մասին, որոնք «ԱՄՆ են թափանցում Վենեսուելայից»։
«Վենեսուելան իրեն շատ վատ պահել»,- հավելել է նա։




























