Հյումրիում, այսօր` հունվարի 23-ին, «Այբ» կրթական կենտրոնն ամփոփել է «Ռուսական արջուկ» միջազգային մրցույթը, որը համարվում է «Կենգուրու» հանրահայտ միջազգային մաթեմատիկական մրցույթի կրտսեր եղբայրը: 2000 թ-ից այն անցկացվում է ամբողջ աշխարհում, իսկ 2010թ-ից նաեւ Հայստանում: Նախաձեռնությունը ռուսական կողմինն է եւ նպատակ ունի բարձրացնել ռուսաց լեզվի դերն ու նշանակությունն ամբողջ աշխարհում:

Այսօր տեղի է ունեցել մրցույթի ամփոփում եւ մրցանակաբաշխություն: Ըստ կազմակերպիչների, մրցույթը Շիրակի մարզում այս տարի գրավել է ավելի մեծ թվով դպրացականների ու մանկավարժների եւ բարձրացել է Շիրակի մարզում եւ Հանրապետությունում մասնակցության  ցուցանիշը: «Կարող եմ նշել, որ մասնակիցներն ավելացել են ոչ միայն Շիրակի մարզում, այլեւ ամբողջ հանրապետությունով: 2010թ-ի հետ համեմատած, որ մասնակցում էին մի քանի դպրոցներ, թիվը կտրուկ աճել է մասնակիցների, շատ են նաեւ մրցանակակիրներն ու դիպլոմակիրները»,-հավաստել է Այբ կրթական կենտրոնի դպրոցական ծրագրերի կազմակերպիչ Շուշան Կարապետյանը: Նա ասել է նաեւ, որ նախապատրաստում են նման մրցույթ կազմակերպել նաեւ հայոց լեզվից, որպեսզի բարձրանա նաեւ հայերենի կրթական մակարդակը:«Միայն թե պետք է սկսենք զրոյից, եթե «Կենգուրուն» եւ «Ռուսական արջուկ»-ն արդեն եղածի վրա ենք կազմակերպում, հայերենի մրցույթը սկսելու ենք ամենասկզբից»,-ասել է նա: