Որոշ եվրոպացի առաջնորդներ կայցելեն Միացյալ Նահանգներ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ավարտի ուղիները քննարկելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Նյու Յորքի US Open-ից վերադառնալուց հետո։

«Եվրոպացի որոշ առաջնորդներ երկուշաբթի կամ երեքշաբթի օրը անհատապես կժամանեն մեր երկիր», - ասաց պետության ղեկավարը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ում նկատի ուներ։

Նախագահը հավելեց, որ ինքը «դժգոհ է» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմական վիճակից, այն բանից հետո, երբ լրագրողները հարցրել են կիրակի երեկոյան տեղի ունեցած խոշոր ավիահարվածի մասին, որի ժամանակ անօդաչու թռչող սարքի բեկորները հրդեհ են առաջացրել Կիևում գտնվող Նախարարների կաբինետում։

Միաժամանակ, Թրամփը ևս մեկ անգամ ընդգծեց, որ պատերազմը շուտով կավարտվի։

«Շատ շուտով, առաջիկա մի քանի օրերի ընթացքում (ես կխոսեմ Պուտինի հետ): Լսեք, մենք դա կանենք: Մենք կկարգավորենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակը: Վստահ եմ, որ մենք դա կանենք», - ասաց Սպիտակ տան ղեկավարը: