Կարիբյան ավազանում ԱՄՆ ռազմական գործողությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար, հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Վենեսուելան բավարար միջոցներ չի ձեռնարկում թմրանյութերի առևտրի դեմ պայքարելու համար։ Reuters գործակալության տվյալներով՝ օգոստոսի 19-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք ականակիր նավեր (USS Gravely, USS Jason Dunham և USS Sampson) ուղարկվել են Կարիբյան ավազանի հարավային հատված՝ Վենեսուելայի ափեր՝ «թմրանյութերի կարտելների դեմ պայքարի գործողություններ իրականացնելու համար»։ Հաղորդվել է նաև USS Newport News ատոմային սուզանավի, USS Lake Erie հրթիռային հածանավի, դեսանտային նավերի և 4,5 հազար զինծառայողի տեղափոխման մասին։ Սեպտեմբերի 2-ին Թրամփը հայտնել է, որ ամերիկյան զինված ուժերը միջազգային ջրերում իրականացված գործողության ընթացքում ոչնչացրել են վենեսուելական թմրակարտելի 11 անդամի։




























