Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակիցները դադարեցրել են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ և դեմոկրատների նախկին թեկնածու Քամալա Հարիսի անվտանգության ապահովումը՝ հասարակության վրդովմունքից հետո։ Այս մասին հայտնել է «Los Angeles Times» թերթը։

Նրա խոսքով՝ տեղական ոստիկանության աշխատակիցները այս պաշտոնից ազատվել են սեպտեմբերի 6-ին։

Սեպտեմբերի 5-ին Los Angeles Times-ը հաղորդել է, որ Հարիսի անվտանգությամբ ժամանակավորապես կզբաղվեն քաղաքային ոստիկանության առնվազն 12 աշխատակիցներ, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան զրկել էր պետական պահպանությունից։ Թերթը քննադատել է իշխանությունների նման որոշումը։ Բացի այդ, դա կտրուկ քննադատության է ենթարկվել Լոս Անջելեսի ոստիկանության պաշտպանության լիգայում։ Այնտեղ «խելագարություն» են անվանել «սովորական լոսանջելեսցիների պաշտպանությունից իրավապահներին շեղելը՝ հանուն նախագահի ընտրություններում տապալված թեկնածուի անվտանգության ապահովման, որը, բացի այդ, մուլտիմիլիոնատեր է, ունի մի քանի տուն և ի վիճակի է հեշտությամբ ապահովել իր անվտանգությունը»։