Լոռիի մարզում, այսօր` հունվարի 23-ին, պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Վանաձորի թղթակիցը, դեպքը տեղի է ունեցել ժամը 20:30-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի համար 29 շենքի 23-րդ բնակարանում: Նախնական տվյալներով, պատճառը գազի արտահոսքն է:

Պայթյունի հետեւանքով տեղահանվել է Վարդանուշ Մարտիրոսյանին պատկանող տան խոհանոցի դուռը, փլվել է դռան վերեւի միջնապատը: Բաեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Բնակարանում աշխատում են ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, ինչպես նաև գազի վթարային ծառայությունը: