Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փոխատեղումներ է իրականացրել ոստիկանական համակարգում:

Ոստիկանության մեր աղբյուրը հայտնեց, որ Նոր-Նորք վարչական շրջանի ոստիկանության պետի պաշտոնից ազատվել է գնդապետ Գրիշա Ամիրխանյանը: Վերջինս նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ: Իսկ Կոտայքի ոստիկանապետ Արմեն Վանցյանը նշանակվել է Նոր-Նորքի ոստիկանապետ:

Նշենք, որ Գրիշա Ամիրխանյանը Նոր-Նորքի ոստիկանապետ էր նշանակվել նոյեմբերի 9-ին` փոխարինելով Մարգար Օհանյանի եղբորը` Մուշեղ Օհանյանին: