Կյանքի 90-րդ տարում հանկարծամահ է եղել հայ թատերագետների ավագ սերնդի ներկայացուցիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Խաչատուր Ավագյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի թատերական գործիչների միությունից:
Տոհմիկ քանաքեռցի` Խաչատուր Ավագյանը 1940-ականների վերջերից հանդես է եկել մամուլում իր բազմաթիվ թատերախոսսականներով, թատրոնին ու արվեստին նվիրված հոդվածներով: Շուրջ քառասուն տարի Խաչատուր Ավագյանն «Արվեստ» հանդեսի պատասխանատու քարտուղարն էր, վերջին երկու տասնամյակում` Հայաստանի գրողների միության վերստուգիչ հանձնաժողովի նախագահը: Խաչատուր Ավագյանը գրել է մենագրություններ` նվիրված Պատանի հանդիսատեսի թատրոնին, Մհեր Մկրտչյանին, Թադևոս Սարյանին, Կարպ Խաչվանքյանին, Թաթուլ Դիլաքյանին, հրատարակել հոդվածների մեկ տասնյակ ժողովածուներ: Նա նաև թատերագիր էր, նրա պիեսները բենադրվել են հանրապետության թատրոններում, հեռուստաթատրոնում: Մի քանի օր առաջ Վանաձորի Հ. Ավբելյանի անվան թատրոնում ներկայացվել է «Ինչպես շունը կատվին խաբեց» կատակերգությունը:
Նշանավոր թատերագետի և մշակութաբանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 24-ին, ժամը 14-ին` Քանաքեռի Սբ Հակոբ Մծբինեցի եկեղեցուց:




























