Երեւանում, այսօր` հունվարի 23-ին, ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում` Եռաբլուր պանթեոնի մուտքի մոտ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, որի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առկա է հրդեհի առաջացման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




























