ԱՄՆ Կոնգրեսին է հանձնվել 2003 թվականի շնորհավորական գրքի պատճենը, որը պարունակում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անպարկեշտ բացիկը, որն իր 50-ամյակի առթիվ ստացել է անչափահասների սեռական շահագործման կազմակերպման համար դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ) թերթը։

Թրամփի շնորհավորական բացիկը մեքենագրված տեքստ է՝ շրջանակված մերկ կնոջ ուրվագծով: Հաղորդագրությունն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Շնորհավոր ծնունդդ և թող յուրաքանչյուր օրը լինի ևս մեկ հրաշալի գաղտնիք»:

Էփշթեյնին տրված գիրքը պարունակում է նամակներ՝ ֆինանսիստի ընկերների և գործընկերների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և ամերիկացի միլիարդատեր Լեոն Բլեքը։

Ինչպես գրել է WSJ-ը, Էփշթեյնի ծննդյան օրվա առթիվ արված շնորհավորանքում Թրամփը, իբր, հաստ մարկերով նկարել է մերկ կնոջ պատկեր և թողել իր անունը՝ ոճավորելով այն որպես սեռական մազածածկույթի ձև։ Ինքը՝ Թրամփը, կտրականապես հերքում է, թե երբևէ մերկ կանանց պատկերներ է նկարել կամ նման ձևով է արտահայտվել և արդեն սպառնացել է դատի տալ WSJ-ին։