Ռուսական զորքերը ավիահարված են հասցրել Դոնեցկի մարզի Յարովայա գյուղին, այս մասին սեպտեմբերի 9-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ հարվածը հասցվել է խաղաղ բնակչությանը. հարձակման պահին մարդիկ կենսաթոշակ էին ստանում։ Արդյունքում, նախնական տվյալներով, զոհվել է ավելի քան 20 մարդ, ասել է Զելենսկին։
Նախագահը իր Telegram ալիքում հրապարակել է հարվածի հետևանքների տեսանյութը. այն ցույց է տալիս զոհվածների մարմինները և պայթյունի հետևանքով վնասված մեքենան. «Ռուսաստանի կողմից նման հարվածները չպետք է անպատասխան մնան աշխարհի կողմից։ Ռուսները շարունակում են ոչնչացնել կյանքը, բայց նրանք խուսափում են նոր ուժեղ պատժամիջոցներից, նոր ուժեղ հարվածներից։ Աշխարհը չպետք է լռի։ Աշխարհը չպետք է անգործ մնա։ Անհրաժեշտ է Միացյալ Նահանգների արձագանքը։ Անհրաժեշտ է Եվրոպայի արձագանքը։ Անհրաժեշտ է Քսանյակի արձագանքը։ Անհրաժեշտ են ուժեղ գործողություններ, որպեսզի Ռուսաստանը դադարի մահեր բերելուց»։





























