Այսօր առավոտյան կարճատև հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովի դեմոկրատների նախաձեռնությամբ հրապարակված Ջեֆրի Էփշտեյնին իր կողմից ենթադրաբար ուղարկված շնորհավորական ուղերձը, այն «փակված հարց» անվանելով:

Երբ NBC News հեռուստաալիքը հարցրել է՝ արդյոք նա լսե՞լ է հաղորդագրության մասին Սպիտակ տան մի քանի մարդկանցից, բայց ոչ իրենից, նախագահը պատասխանել է. «Ես չեմ մեկնաբանում այն, ինչը գործին առնչություն չունի։ Ես բոլոր մեկնաբանությունները փոխանցել եմ իմ աշխատակազմին։ Դա գործին առնչություն չունի»։

Կանացի կերպարի ուրվագիծը պատկերող նամակը ներառված էր Էփշտեյնի ընկերների՝ 2003 թվականին նրան նվիրած կաշվե կազմով նամակների հավաքածուում։

Հավքածուն ներառում էր ձեռագիր նամակ, որն, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնինն էր։

Քլինթոնի գրասենյակը չի արձագանքել NBC News-ի մեկնաբանության խնդրանքին, երբ հանձնաժողովը հրապարակել է փաստաթղթերը։