Թուրք հաքերների մի խումբ սեպտեմբերի 11-ի երեկոյան հրապարակել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի բջջային հեռախոսահամարը, հաղորդում է իսրայելական «Вести»-ն։
Նրանցից մեկին հաջողվել է տեսակապի միջոցով զանգահարել Կացին։ Նախարարը պատասխանել է զանգին և իր հասցեին ուղղված կոպիտ հայհոյանքներ է լսել։
Հաքերին հաջողվել է էկրանի նկար (screenshot) անել և հրապարակել, նախքան Կացը կհասցներ կապը խզել:
Սադրիչ զանգի հետ միաժամանակ Կացը վիրավորանքներով և բացահայտ սպառնալիքներով հազարավոր հաղորդագրություններ է ստացել։
«Մենք սպանելու ենք քեզ»,- գրել են չարագործները։




























