ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Չեխիայի տարածքային զարգացման փոխնախարար Ռադիմ Սրչենի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ ՏԿԵ նախարարությունից NEWS.am–ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում LEADER մեթոդաբանության պիլոտային ծրագրի արդյունքներն ու ընդլայնման հեռանկարները։

Ծրագրի շրջանակներում Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում ստեղծվել են 8 տեղական ակտիվ խմբեր՝ ՏԱԽ-եր (LAGs), որոնք էապես բարձրացրել են տեղական տնտեսական զարգացման արդյունավետությունը։

Հաշվի առնելով ծրագրի լուրջ ներդրումը ՀՀ տարածքային զարգացման ոլորտում՝ առաջարկվել է 3 մարզի օրինակը կիրառել նաև Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում։