Երկու տարի առաջ գիտնականները ամբողջ աշխարհում գրանցել են ավելի քան 87,000 վաղաժամ մահվան դեպք։ Վերլուծությունը ցույց է տվել, որ զանգվածային մահերի պատճառը լայնածավալ անտառային հրդեհներն են։
2023 թվականին անտառային հրդեհները այրել են Կանադայի 18.4 միլիոն հեկտար անտառ, որը կազմում է երկրի ընդհանուր անտառային տարածքի մոտ 5%-ը: Հրդեհներից առաջացող ծխի ամպերը մեծ ազդեցություն են ունեցել ԱՄՆ-ի հյուսիսարևելյան և միջին-արևմտյան շրջանների վրա և նույնիսկ տարածվել են Ատլանտյան օվկիանոսով դեպի Եվրոպա և Հյուսիսային Աֆրիկա, հաղորդում է Live Science-ը:
Նոր հետազոտությունը ենթադրում է, որ այդ հրդեհներից առաջացած պինդ մասնիկների կարճաժամկետ ազդեցությունը հանգեցրել է մոտ 5400 մահվան ԱՄՆ-ում և Կանադայում, հաղորդում է Ֆոկուսը։ Շաբաթներ տևած հրդեհները նաև նպաստել են աղտոտման քրոնիկական ազդեցությանը, որը կուտակվում է մարդու ամբողջ կյանքի ընթացքում։ Նոր հետազոտության համաձայն՝ հրդեհների քրոնիկական ազդեցությունը ամբողջ աշխարհում ևս 82 100 մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել։





























