Ուլյանովսկի մարզում Անվտանգության դաշնային ծառայության և Սահմանային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Դիմիտրովգրադի 1989 թվականին ծնված բնակչի: Ձերբակալման մասին հայտնել է ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:
«Հետաքննության տվյալներով՝ 2024 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի հունիսը նա համագործակցել է ուկրաինական հատուկ ծառայությունների հետ և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձ է ծրագրել: Այդ նպատակով նա մի քանի անգամ մեկնել է Մոսկվա՝ պարզելու համար՝ ինչպես է Սոլովյովը տեղաշարժվում քաղաքում:
Ուլյանովսկ վերադառնալուց հետո նա նաև տվյալներ է հավաքել պաշտպանական արդյունաբերությանն առնչվող ձեռնարկությունների մասին: Այդ գործողություններն, ըստ Անվտանգության դաշնային ծառայության, ուղղված էին ահաբեկչական կազմակերպությանն օգնելուն:
Ձերբակալվածի դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցության հոդվածով: Նրան սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում: Ներկայում նա կալանքի տակ է, և քննիչները շարունակում են ապացույցներ հավաքել և պարզել գործի բոլոր հանգամանքները»,- նշել է նա:





























