«Ռուսական ռազմական անօդաչու թռչող սարքերի Լեհաստանի օդային տարածք ներխուժմանըն ի պատասխան՝ ՆԱՏՕ-ն սկսում է Eastern Sentry լայնածավալ գործողությունը: Դրա մասին, ըստ BBC-ի՝ ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Գործողությանը կմասնակցեն Դանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների զինված ուժերը։

Դաշինքի ուժերը հատուկ ուշադրություն կդարձնեն անօդաչու թռչող սարքերին, սակայն գործողությունը կիրականացվի ոչ միայն օդում, այլև ցամաքում։

Ավելի վաղ՝ 2025 թվականին ՆԱՏՕ-ն մեկնարկել էր Baltic Sentry ռազմածովային գործողությունը։

Գործողությունն արդեն սկսվել է, սակայն լրացուցիչ ուժերի տեղակայումը որոշ ժամանակ կպահանջի։

«Գործողությունը կընդգրկի Դաշինքի ամբողջ արևելյան թևը՝ հեռավոր հյուսիսից մինչև Սև ծով և Միջերկրական ծով, որտեղ էլ որ մենք կարող էինք բախվել Ռուսաստանից եկող սպառնալիքի։

Եվ հետևելով  Baltic Sentry-ի օրինակին՝ կիրառվելու է այս գործունեության նույն տրամաբանությունը՝ պահպանելով զգոնությունը, և արևելյան թևում անընդհատ կադապտացվենք և կփոխենք մեր դիրքերն այնպես, որ անակնկալի բերենք թշնամուն, բայց նաև արձագանքենք կոնկրետ սպառնալիքներին՝ դրանց առաջացմանը զուգընթաց»,- հայտարարել է գեներալ Գրինկևիչը։

Նա մանրամասներ չի հայտնել գործողությանը մասնակցող ուժերի մասին։