Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Փաուդելը Գերագույն դատարանի նախկին գլխավոր դատավոր Սուշիլա Կարկիին նշանակել է ժամանակավոր կառավարության ղեկավար,  հաղորդում է Himalayan Times-ը։

Նախագահի մամուլի խոսնակ Կիրան Պոկխրելը նշել է, որ որոշումն ընդունվել է նախագահի աշխատակազմում խորհրդակցություններից հետո և բավարարում է խորհրդարանի լուծարում և անկուսակցական վարչակազմի ստեղծում պահանջող ցուցարարների հիմնական պահանջը։

Նեպալի նոր սահմանադրության ընդունումից ի վեր սա առաջին դեպքն է, երբ վարչապետ է նշանակվում ըստ 61-րդ հոդվածի, որը նախագահին լիազորում է գործել որպես պետության ղեկավար և կատարել պարտականություններ սահմանադրական և դաշնային օրենքներին համապատասխան։