ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում 193 երկրներից 46-ը հայտարարություն են ստորագրել այն մասին, որ Ռուսաստանը մասնակից է Լեհաստանի օդային տարածք անօդաչու թռչող սարքերի ներթափանցմանը, հաղորդում է Կոմերսանտը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան մերժել է մեղադրանքները։ Նրա խոսքով՝ Մոսկվան շահագրգռված չէ Վարշավայի հետ լարվածության սրմամբ։ Նա նաև կոչ է արել Լեհաստանի իշխանություններին համաձայնել միջադեպի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելուն։

Սեպտեմբերի 10-ի գիշերը 19 անօդաչու թռչող սարք է հատել Լեհաստանի օդային տարածքը։ Ոչ ոք չի տուժել։ Վնասվել են մի քանի տներ։ Լեհաստանի իշխանությունները ներխուժման մեջ մեղադրել են Ռուսաստանին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի բանակը մտադիր չի եղել հարվածել Լեհաստանում գտնվող օբյեկտներին։