Շաբաթ օրը հազարավոր մարդիկ մասնակցել են Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքում՝ Օքլենդում տեղի ունեցած պաղեստինամետ երթին, որը, կազմակերպիչների խոսքով, Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր իր տեսակի մեջ ամենամեծ հանրահավաքն է դարձել, հաղորդում Է Reuters-ը:
Ըստ «Աոթեարոան հանուն Պաղեստինի» կազմակերպության՝ շաբաթ օրը Օքլենդի կենտրոնում տեղի ունեցած «Երթ հանուն հումանիզմի» անունով հանրահավաքին մասնակցել է շուրջ 50 000 մարդ։ Նոր Զելանդիայի ոստիկանությունը մասնակիցների թիվը գնահատել է 20 000։
«Աոտեարոան հանուն Պաղեստինի» կազմակերպության խոսնակ Արամա Ռատան ասել է, որ սա Նոր Զելանդիայի ամենամեծ երթն է՝ ի պաշտպանություն պաղեստինցիների՝ Գազայի հակամարտության սկսվելուց ի վեր: Շաբաթ օրվա բողոքի ցույցի մասնակիցներից շատերը կրում էին պաղեստինյան դրոշներ և պաստառներ՝ «Թույլ մի տվեք, որ ցեղասպանությունը նորմալիզացվի» և «Դարձեք Պաղեստինի ուժեղ կողմնակից» կարգախոսներով, հաղորդել է «Radio New Zealand»-ի հանրային հեռարձակողը:
Ըստ Ռատայի՝ կազմակերպիչները, ոգեշնչված են եղել այն երթով, որը օգոստոսին փակել էր Սիդնեյի հայտնի Հարբոր-Բրիջ կամուրջը և ցանկանում էին փակել քաղաքի գլխավոր կամուրջը՝ շաբաթ օրվա հանրահավաքի ժամանակ, սակայն ստիպված են եղել հրաժարվել այդ պլաններից ուրբաթ օրը տեղի ունեցած՝ ուժեղ քամու պատճառով։ Ոստիկանությունը հայտնել է, որ երթի ընթացքում ձերբակալություններ չեն եղել և որ երթուղու երկայնքով ճանապարհները վերաբացվել են։





























