ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Պաշտպանության նախարարությունը Պատերազմի վարչություն վերանվանելու մասին գործադիր հրամանագիր ստորագրելուց մի քանի օր անց նրա վարչակազմը նմանատիպ անվանափոխություն է կատարել Սպիտակ տանը հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ պաշտոնյայի և գործին ծանոթ մեկ այլ անձի խոսքով՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հիմնական բաղադրիչ Պաշտպանության վարչությունը այժմ ռազմական գործերի վարչություն է և նրանց վերահսկում է նախագահի ռազմական գործերի հատուկ օգնականը։
Փոփոխության շրջանակներում գրասենյակում աշխատող պաշտոնյաները այժմ ռազմական գործերի տնօրեններ են և վերահսկվում են նախագահի ռազմական գործերի հատուկ օգնականի կողմից, ասել են աղբյուրները՝ խնդրելով չհրապարակել իրենց անունը, քանի որ վերանվանումը հրապարակային չէ։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը մայիսից ի վեր ազգային անվտանգության խորհրդական է, այս շաբաթ ստորագրել է փոփոխությունը, ասել է աղբյուրներից մեկը։ Մեկնաբանելու խնդրանքին Սպիտակ տան խոսնակը հաստատել է նոր անվանումը՝ շեշտադրման համար ավելացնելով «#ՊԱՏԵՐԱԶՄ»։ Անցյալ շաբաթ հայտարարված Պենտագոնի վերանվանման որոշ հակառակորդներ ասել են, որ դա կպահանջի ամբողջ աշխարհում ցուցանակների և ձևաթղթերի թանկարժեք թարմացումներ։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը նշել է, որ անվանափոխությունը «միայն խոսքերի մասին չէ, այլ մարտական ոգու»։





























