Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ձերբակալվել է, հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետական անվտանգության ծառայությունը, հաղորդում է Front News Georgia-ն։
Գերատեսչությունը հայտարարել է, որ ձերբակալությունը կատարվել է դատարանի որոշման հիման վրա։
«Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով, որի արդյունքում ստացվել է առանձնապես խոշոր չափերի եկամուտ», - հայտնել է Պետական անվտանգության ծառայությունը։





























