ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հանդիպում ունենալ Վոլոդիմի Զելենսկու հետ՝ հաջորդ շաբաթ Նյու Յորքում, որտեղ կանցկացվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թել Ավիվից Դոհա մեկնելուց առաջ։
«Նախագահ Թրամփը մի քանի հեռախոսազրույց և հանդիպում է ունեցել Զելենսկու հետ և հետևաբար հավանական է, որ հաջորդ շաբաթ նրանք կհանդիպեն Նյու Յորքում»,- ասել է Ռուբիոն։




























