Երկարատեւ քվերակության արդյունքում Հայաստանի թռչունների պահպանման միությունը հայտարարել է ոսկեգույն մեղվակերին` որպես 2012-ի Տարվա Թռչուն Հայաստանում: Հայաստանի թռչունների պահպանման միությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ավելի քան 1270 մարդ է մասնակցել քվերակությանը, որին բացի հաղթող տեսակից, ներկայացված էին տնային բվիկը, գիշանգղը, սեւ կեռնեխը, երկնագույն ալկիոնը, սովորական կիվիվը, ջրարծիվը, գանգրապետուր հավալուսնը, սովորական կկուն եւ սնտառային կաչաղակը:

Քվեարկության մասնակիցները իրենց ընտրությունը կարողացան կատարել կազմակերպության կայքում, քվերաթեթիկների միջոցով, եւ այս տարի առաջին անգամ քվերակելով ֆեյսբուք սոցիալական ցանցում: Հայտարարությունը տարածվել է նաեւ Ապարանի եւ Եղվարդի Օրհուս կենտրոնների ցանցով, Շիրակի մարզի, Գեղարքունիքի կրթական բաժինների եւ Քաջարանի քաղաքապետարանի միջոցով: Որոշ փոքրիկ թռչնասերներ անգամ անձամբ այցելել են կազմակերպության գրասենյակ իրենց քվեն տալուն նախընտրած թռչնի օգտին:

Նշենք, որ ոսկեգույն մեղվակերը տարածված թռչուն է Հայաստանում: Այն կարելի է համարել ամենագունեղ թռչուններից մեկը ողջ Եվրոպայում: Թռչնի մարմնի ներքեւի հատվածը կապտա-կանաչավուն է, իսկ վերին հատվածը` կարմիր եւ նարնջագույն գույնի է, կանաչ եւ կապույտ գույների համադրությամբ:  «Տարվա Թռչուն» նախաձեռնության նպատակն է իրազեկել Հայաստանի թռչունների մասին, ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: «Հաղթած» թռչունը հավաքել է 238 ձայն: Ոսկեգույն մեղվակերը եկող տարում կլինի Հայաստանի Թռչունների Պահպանման Միության բնապահպանական եւ հետազոտական աշխատանքների հիմնական առանցքը: Կրթական ծրագրերը կնպաստեն ներկայացնելու Ոսկեգույն մեղվակերին դպրոցականների, ուսուցիչների եւ տեղական համայնքի ներկայացուցիչների շրջանում: Ավելին, Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը կտարածի տպագրանյութեր, ինչպիսիք են թերթոններ, կպչուն զարդապատկերներ, օրացույցներ, Ոսկեգույն մեղվակերի պատկերով, դարձնելու այս թռչնատեսակին առավել ճանաչելի հայաստանցիների համար: