Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ, հաղորդում է Tengrinews.kz-ն՝ հղում անելով Տոկաևի մամուլի ծառայության հայտարարությանը։
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ժամանել է Աստանա՝ Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VII համագումարին մասնակցելու համար։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին պարգևատրել է Ալտին Քիրանի շքանշանով, որը թարգմանաբար նշանակում է «Ոսկե արծիվ», երկու ժողովուրդների միջև հոգևոր կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման և հատուկ հարգանքի նշանի համար», - գրել է լրատվամիջոցը։





























