Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, մասնավորապես, ծառայության վերլուծական եւ կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության մայոր Իշխան Մխիթարյանը նշանակվել է Լոռիի մարզային բաժնի պետի տեղակալ: Միհրան Պողոսյանի այլ հրամաններով Վերլուծական եւ կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության կապիտան Հարություն Սարգսյանը` Տավուշի մարզային բաժնի պետի տեղակալ, իսկ վերլուծական եւ կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության փոխգնդապետ Արման Սիմոնյանը` Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, վերլուծական եւ կազմտեսչական բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության մայոր Արմեն Մանուկյանը` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

ԴԱՀԿ ծառայության ղեկավարի հրամանով Երեւան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Ջիվան Մաճկալյանն ազատվել է աշխատանքից, վերջինիս պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վերլուծական եւ կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության ավագ լեյտենանտ Ռազմիկ Սարգսյանը: