ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում տեղի ունեցած կրակոցների հետևանքով Փենսիլվանիայի երեք ոստիկան մահացել է, NBC-ի եթերում հայտարարել է նահանգային ոստիկանության կոմիսար Քրիստոֆեր Փարիզը։
Դեպքը տեղի է ունեցել Յորք շրջանի Կոդորուս գյուղում։ Հեռուստաընկերության աղբյուրների համաձայն՝ ոստիկանները ձերբակալման օրդեր էին կատարում, երբ մի տղամարդ, որի ինքնությունը դեռևս պարզված չէ, կրակ է բացել նրանց վրա։ Երկու ոստիկան այժմ հոսպիտալացված են ծանր վնասվածքներով։ Հարձակվողը սպանվել է։



























