Այս թեմայի վերաբերյալ (Ադրբեջանից հայ գերիների վերադարձի – խմբ.) դեռ ակնհայտ արդյունք չկա։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրել է, որ Հայաստանի իշխանություններն ամեն օր աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ։ «Ոչ մի լրացուցիչ բան չեմ կարող ասել, այդ թվում՝ թեմայի զգայունության պատճառով», - հավելել է Փաշինյանը։