Լեհական իշխանությունների որոշել են սեպտեմբերի 12-ից անորոշ ժամկետով ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ Եվրամիության և Չինաստանի միջև առևտրի վրա՝ փոխադրումների արգելափակման պատճառով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Politico թերթը՝ հղում անելով փորձագետներին։
Բելառուսի հետ սահմանին գտնվող Մալաշևիչի երկաթուղային տերմինալը Չինաստանից դեպի ԵՄ ապրանքների ցամաքային փոխադրման հիմնական երթուղին է։ Դրա տարեկան առևտրային շրջանառությունը կազմում է 25 միլիարդ եվրո։
Լեհական տրանսպորտային և լոգիստիկ արդյունաբերության ասոցիացիայի ղեկավարներից Արթուր Կալիսյակը կարծում է, որ «սահմանի ամբողջական փակումը լուրջ խնդիր է ոչ միայն տրանսպորտի և լոգիստիկայի, այլև ողջ տնտեսության համար»։ Ըստ նրա տվյալների՝ լեհական ընկերություններում աշխատող մոտ 10 հազար բելառուս վարորդներ կանգնած են սահմանին և չեն կարողանում մուտք գործել Լեհաստան կամ վերադառնալ Բելառուս։ Նա նշել է, որ արգելափակված են նաև արագ փոխադրում պահանջող բեռները, ինչպիսիք են սնունդը կամ դեղամիջոցները։ Արդյունքում արտադրող ընկերությունները կորցրած հասույթի համար ֆինանսական փոխհատուցում չեն ստանա։
Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 15-ին, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին իր չինացի գործընկեր Վան Յիի հետ բանակցություններում քննարկել է սահմանի փակման հարցը, սակայն Պեկինին չի հաջողվել լուծել խնդիրը։
Լեհաստանը սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը փակել է Բելառուսի հետ սահմանի բոլոր գործող անցակետերը։ Տերեսպոլի ուղևորափոխադրումների անցակետից բացի, դադարել է նաև բեռնատար տրանսպորտի համար նախատեսված անցակետերի աշխատանքը։ Լեհաստանի ՆԳՆ-ն ընդգծել է, որ սահմանի փակումը անժամկետ է, երթևեկությունը կվերսկսվի միայն անվտանգության ոլորտում իրավիճակի իշխանությունների գնահատումից հետո։




























