Հայաստանում 2011 թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը 5.9 % է; Այդ մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության այսօր` հունվարի 25-ին հրապարակած նախնական ամփոփագրում: Արդյունաբերության ու գյուղատնտեսության աճը կազմել է 14.1-ական %, ինչն էլ հիմնականում ապահովել է տնտեսական ակտիվության համեմատաբար բարձր ցուցանիշ:

Աճ է արձանագրվել առեւտրի ոլորտում` 3.5 %, ծառայություններում` 6.1 %: Անկում կա միայն շինարարության մասով` 11.5 %:

Արձանագրվել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության 14.5 % աճ`ավելցուկային էներգիան հիմնականում արտահանվել է Իրան: Արտադրվել է 7.4 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա:

Տարվա կտրվածքով միջին աշխատավարձը կազմել է 115 հազ. դրամ, ընդ որում` դեկտեմբերին այդ ցուցանիշը բարձրացել է մինչեւ 144.2 հազ. դրամ, պայմանավորված տարեվերջյան պարգեւատրումներով:

Նշենք, որ մակրոտնտեսական ցուցանիշների վրա դրական ազդեցություն է թողել դեկտեմբերին արձանագրված 6.1 % տնտեսական ակտիվությունը (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ):