Եգիպտոսում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և միջնորդների միջև Գազայի վերաբերհակ բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «դրական մթնոլորտում», հաղորդում է եգիպտական Al-Qahera News-ը։
Հաղորդագրության համաձայն՝ բանակցությունները կշարունակվեն երեքշաբթի օրը, կրկին «Համասի» և միջնորդների միջև Շարմ էլ-Շեյխ հանգստավայրում, ուր իսրայելական պատվիրակությունը ժամանել էր երկուշաբթի օրը։
Ակնկալվում է, որ Իսրայելը և «Համասը» անուղղակի բանակցություններ կանցկացնեն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված պատանդների և բանտարկյալների փոխանակման, ինչպես նաև երկարաժամկետ հրադադարի մասին առաջարկի մանրամասները քննարկելու համար։



























