Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակման և Գազայի հատվածում պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարության մեջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ազատ արձակել բոլոր պատանդներին և անհապաղ հրադադար հաստատել։
«Հոկտեմբերի 7։ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությամբ պայմանավորված աննկարագրելի սարսափից երկու տարի անց ցավը խորն է մնում։ Մենք չենք մոռանում։ Մենք համերաշխություն ենք հայտնում բոլոր զոհերի, այդ թվում՝ մեր 51 հայրենակիցների հետ։ Մենք նաև մտածում ենք ՀԱՄԱՍ-ի կողմից դեռևս պահվող 48 պատանդների մասին։ Մենք անդադար աշխատում ենք նրանց ազատ արձակման ուղղությամբ։ Ես կրկնում եմ Ֆրանսիայի կոչը. բոլոր պատանդների ազատ արձակումը և կրակի դադարեցումը պետք է տեղի ունենան անհապաղ ձևով։ Մենք կիսում ենք զոհվածների ընտանիքների վիշտը և նրանց տառապանքը, ովքեր դեռ սպասում են։ Նման զազրելի բան այլևս չպետք է կրկնվի։ Եկեք միավորենք մեր բոլոր ուժերը աշխարհում հակասեմականության դեմ պայքարելու և խաղաղություն կառուցելու համար»,– գրել է նա «X» սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինի պետականությունը, ինչը Իսրայելի վրդովմունքն է առաջացրել։
Եգիպտոսում այժմ անուղղակի բանակցություններ են ընթանում Համասի և Իսրայելի միջև՝ պատանդների ազատ արձակման և Գազայում հրադադարի վերաբերյալ։





























