Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` բոլորովին վերջերս ԱԱԽ-ն ուսումնասիրություններ է անցկացրել դեղերի շուկայում եւ ուշագրավ բացահայտումներ արել. մասնավորապես, դեղերի անվան տակ հաճախ վաճառվում է սովորական կավիճ: «Ավելին, այդ կապակցությամբ կազմված զեկույցը ներկայացվել է Սերժ Սարգսյանին: ՀՀ անվտագգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը մասնամբ հաստատել է այս տեղեկությունը: Միայն թե, ըստ նրա, դիտարկման արդյունքները դեռ քննարկվում են: «ԱԱԽ տարեկան ծրագրի համաձայն` ԱԱԽ աշխատակազմի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից անցկացվել է ՀՀ առողջապահության նախարարության` դեղամիջոցներով ապահովման համակարգում դեղերի որակի ապահովման գործընթացի արդյունավետ դիտարկում: Դիտարկման արդյունքները ներկայումս քննարկման փուլում են եւ սահմանված կարգով զեկուցվում են հանրապետության նախագահին»,- «Ժողովրդին» փոխանցեց : Տեսնենք` ով կպատժվի»,- գրում է «Ժողովուրդ»-ը: