Պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման և իսրայելական կողմի միջև համաձայնագրի կնքումից հետո առաջին հինգ օրվա ընթացքում Գազայի հատվածի բնակչության համար նախատեսված առնվազն 400 բեռնատար մարդասիրական օգնություն կմտնի անկլավի տարածք։ Այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած Maan գործակալությունը՝ հղում անելով շարժման ներկայացուցչին։
Նա հավելել է, որ «հետագա օրերին անկլավ մարդասիրական օգնություն հասցնող մեքենաների թիվը կավելանա»։




























