Կազանում մեկնարկած թաեքվոնդոյի եվրոպական օլիմպիական որակավորման վերջին մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հայկազ Սամվելյանը 58 կգ քաշային կարգում մեկնարկեց հաղթանակով: Առաջին շրջանում նա 6:5 հաշվով պարտության մատնեց շվեյցարացի Ջեյմս Ժերմենին, սակայն քառորդ եզրափակիչում Սամվելյանը 6:9 հաշվով պարտվեց իսպանացի Գոնսալես Բոնիլեին եւ չնվաճեց օլիմպիական ուղեգիր:

Միայն երեք մրցանակային տեղերը գրաված մարզիկները կստանան Լոնդոնի ուղեգիր:

Վաղը, հունվարի 28-ին տատամի դուրս կգա Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արման Երեմյանը, որը հանդես է գալիս 80 կգ քաշային կարգում: