Այսօր Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Առողջապահության նախարարությունից NEWS.am–ին հայտնում են, որ  10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Հիշեցնենք՝ առավոտյան 8:30-ին Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը: Վթարի հետևանքով տուժել է 11 հոգի:

Տավուշ գյուղում բախվել են «Mercedes»-ն ու «Hyundai» ավտոբուսը. վերջինս հայտնվել է անտառում. կա 11 վիրավոր