Հնդկաստանի Մումբայ քաղաքի Պովայ շրջանում հինգշաբթի փրկվել են պատանդ վերցված 16 երեխա և մեկ կին, հաղորդում է Hindustan Times-ը։

Տարածքում խուճապ է տիրել, երբ տղամարդը, ենթադրաբար, օրը ցերեկով տեղական դերասանական ստուդիայից առևանգել է երեխաներին, ինչը հանգեցրել է լայնածավալ ոստիկանական գործողության։

Ռոհիտ Արյա անունով կասկածյալը մահացել է մոտ մեկ ժամ տևած փրկարարական գործողության ժամանակ։ Հոգեկան հիվանդ տղամարդը ձերբակալվել է ստուդիայում սաներին պատանդ վերցնելուց հետո, հայտնել է Պովայի ավագ ոստիկանական տեսուչ Ջիվան Սոնավանեն։

Նա հավելել է, որ կասկածյալը ցանկացել է խոսել Մահարաշտրայի նախկին կրթության նախարար Դիպակ Կեսարկարի հետ՝ իր պնդմամբ, գերատեսչության հետ ունեցած որոշ խնդիրների վերաբերյալ։