Աստանայում սպանվել է Ղազախստանի նախագահին առընթեր «Կենտրոնական կապի ծառայության» նախկին ղեկավար Երժան Բաբակումարովը, հաղորդում է КазТаг-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Որոշ տեղեկություններով՝ կասկածյալները ձերբակալվել են։
Երժան Բաբակումարովը բարձր պաշտոններ է զբաղեցրել Տեղեկատվության նախարարությունում, Ալմաթիի ակիմատում, վարչապետի աշխատակազմում և նախագահի աշխատակազմում։
Նա նաև Քաղաքական գիտությունների պետական ակադեմիայի ակադեմիկոս էր և Ղազախստանի քաղաքական գիտությունների ասոցիացիայի անդամ։




























