Մոսկվայում ոստիկաններն Ադրբեջանի երկու քաղաքացիների գտել են մահացած վիճակում, ովքեր հարաբերություններ են պարզել հրազենի կիրառմամբ:

Հունվարի 31-ի երեկոյան Ժուլեբինոյի Սարանսկայա փողոցի № 4/24 շենքի շքամուտքում հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացու դիակ` փորի եւ գլխի հրազենային վնասվածքներով, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Դիակի կողքին հայտնաբերվել է տրավմատիկ ատրճանակ` փամփուշտներով, ինչպես նաեւ որսորդական հրացանի փամփուշտներ:

Սպանություն գործելու մեջ մեղադրվում է սպանվածի հայրենակիցը, որի դիակը հայտնաբերվել է Skoda Octavia ավտոմեքենայում: Մենամարտի երկրորդ մասնակցին չի հաջողվել  հեռու գնալ. մահացած վարորդով ավտոմեքենան կայանած էր եղել Պրիվոլնայա փողոցի № 10 շենքի մոտ: Իրավապահները հաղորդել էն, որ  երկրորդ սպանվածի մոտ հայտնաբերվել է պոմպային հրացան եւ դրա փամփուշտները:

Կատարված փաստի առիթով հարուցվել է քրեական գործ` «Սպանություն» եւ «Զենքի, նրա հիմնական  մասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, պահում, տեղափոխում կամ կրում» հոդվածներով: